Կարևոր իրադարձություններ

ԱԺ աշխատակիցները կարող են լրացուցիչ 4-օրյա արձակուրդ ստանալ

09 Սեպտեմբեր, 2019 18:55
ԱԺ աշխատակիցները կարող են լրացուցիչ 4-օրյա արձակուրդ ստանալ

Մենք առաջարկում ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցներին տալ լրացուցիչ 4-օրյա արձակուրդ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 9-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այս օրինագծի վրա աշխատանքի առիթ է ծառայել որոշ խտրականությունը պետծառայողների շրջանում։ «Մենք շատ բողոքներ ենք ստացել այս խնդրի առկայության մասին։ Առաջ ԱԺ աշխատակիցները լրացուցիչ 4-օրյա արձակուրդ էին ստանում, եւ հիմա մենք առաջարկում ենք մտցնել այս լրացումը»,- պարզաբանել է Մանուկյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին