Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

Հանրապետությունում ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

09 Սեպտեմբեր, 2019 13:24
Հանրապետությունում ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին