Կարևոր իրադարձություններ

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա. Քաղավիացիա

09 Սեպտեմբեր, 2019 10:47
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա. Քաղավիացիա

Սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ, ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել, այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։

Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։ Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ուղևորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին