Կարևոր իրադարձություններ

7787 ձայնով Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը

09 Սեպտեմբեր, 2019 10:14
7787 ձայնով Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը

Արցախի 228 համայնքներում երեկ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ: Ըստ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Դավիթ Սարգսյանը, վերջինիս օգտին գրանցվել է 7787 քվեաթերթիկ։

Նշենք, որ քաղաքապետի թեկնածուները հինգն էին՝ Արեգ Ավագյանը, որը հավաքել է 3125 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2108 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3059 ձայն, Գրիգորի Սահակյանը՝ 4765 ձայն։

 

Լրահոս

Դիտել ավելին