Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Նա հավելել է, որ այդ պարագայում Ռուսաստանում Միքայել Հարությունյանին ոչինչ չի սպառնում: Սակայն նա նշել է, որ Հարությունյանը կարող է ձերբակալվել և փոխանցվել Հայաստանին, եթե հայտնվի ԱՊՀ անդամ այլ երկրներում:
Գործակալության աղբյուրը նաև հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և Հայաստանին փոխանցելու մասին դիմումը ՌԴ-ում ստացել են որոշ ժամանակ առաջ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջազգային հետախուզման գծով: Նրա խոսքով՝ Հարությունյանին ձերբակալելու թույլտվության մեջ նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում նրա տան հասցեն: