Կարևոր իրադարձություններ

Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

08 Սեպտեմբեր, 2019 21:24
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 8-ին` ժամը 18:03-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել Էլիչկա Ո.-ի (ծնված 1947 թ.) դին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին