Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ջրարջը գրավել է դատավորի բնակարանը

08 Սեպտեմբեր, 2019 18:22
ԱՄՆ-ում ջրարջը գրավել է դատավորի բնակարանը

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրարջը մտել է դատավոր Մետյու Ռայտի տուն և ավիրել այն: Այդ մասին տղամարդը գրել է ֆեյսբուքյան իր էջում, գրում է «Գազետա»-ն:

Դատավորի խոսքերով՝ սեպտեմբերի 2-ին ջրարջը մտել է իր տուն և սկսել ամեն բան տակնուվրա անել: Տղամարդը մոտ 20 ժամ փորձել է բռնել կենդանուն, սակայն ապարդյուն:

Այդ ժամանակ նա ողջ տնով մեկ թակարդներ է դրել՝ հույս ունենալով, որ կենդանին մի օր կսովածանա:

20 ժամ անց ջրարջին հաջողվել է բռնել և հատուկ վանդակի մեջ տեղավորել։ Դատավորն արձանագրել է՝ որ իր արարքների համար ջրարջը կդատապարտվի 30 րոպե ազատազրկման:

 

Լրահոս

Դիտել ավելին