Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են անհատ ձեռներեցի Infiniti-ն և ոստիկանության զորքերի ծառայողի Opel-ը․ կա 6 տուժած

08 Սեպտեմբեր, 2019 18:00
Երևանում բախվել են անհատ ձեռներեցի Infiniti-ն և ոստիկանության զորքերի ծառայողի Opel-ը․ կա 6 տուժած

Սեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Նար Դոսի փողոցի 77 շենքի դիմաց բախվել են Նար Դոս փողոցի բնակիչ, 34-ամյա Սամվել Պետրոսյանցի վարած Infiniti 77 PC 707 համարանիշի և Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի բնակիչ, 39-ամյա Համլետ Ֆրանգյանի վարած Opel մակնիշի 36 DF 841 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Ֆրանգյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 29-ամյա Ա. Առաքելյանը, 24-ամյա Ս. Գրիգորյանը, ինչպես նաև Infiniti–ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 34-ամյա Լ. Աստրյանը, 34-ամյա Ա. Ոսկանյանը, 39-ամյա Մ. Միրզոյանն ու 26-ամյա Մ. Հարութունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Պետրոսյանցն անհատ ձեռներեց է, իսկ Հ. Ֆրանգյանը ծառայում է ՀՀ ոստիկաւնության N զորամասում, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ է:

 

Լրահոս

Դիտել ավելին