Կարևոր իրադարձություններ

Գախարիայի նշանակման դեմ բողոքողները ՎՀ խորհրդարանի մոտ ոչխարներ են տարել

08 Սեպտեմբեր, 2019 15:48
Գախարիայի նշանակման դեմ բողոքողները ՎՀ խորհրդարանի մոտ ոչխարներ են տարել

Տասնյակ ոչխարներ են բերել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիական ակտիվիստները, որոնք այսօր անցկացնում են այդտեղ բողոքի ակցիա Գեորգի Գախարիայի՝ երկրի վարչապետի պաշտոնում նշանակման դեմ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Այսօր լիագումար նիստի ժամանակ խորհրդարանը պետք է հայտարարի վստահության քվե «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված հինգերորդ վարչապետի՝ Գեորգի Գախարիայի գլխավորած կառավարությանը: Չնայած ընդդիմությունը կտրականապես դեմ է կառավարության ղեկավարի պաշտոնում նախկին ՆԳ նախարարի նշանակմանը՝ իշխող կուսակցությունը կարող է ապահովել 76 պատգամավորական ձայն նոր կառավարությունը հաստատելու համար, որում փոխվել են միայն ուժային կառույցների ղեկավարները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին