Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը չեղարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը

08 Սեպտեմբեր, 2019 14:48
Ռուսաստանը չեղարկել է  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը

ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում: Այս մասին գրում է interfax-ը:

« 2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը նաև նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր որոշ ժամանակ անց ոչ թե Հայաստանի Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից:

Ձերբակալման մասին ստացված փաստաթղթում նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը:


 

Լրահոս

Դիտել ավելին