Կարևոր իրադարձություններ

«Լեօպարդ» խանութի տնօրենի և նրա ազգականի վրա կրակոցներ արձակողի նկատմամբ հետախուզում է սկսվել

08 Սեպտեմբեր, 2019 14:24
«Լեօպարդ» խանութի տնօրենի և նրա ազգականի վրա կրակոցներ արձակողի նկատմամբ հետախուզում է սկսվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանն ու Հենրիկ Քարդաշյանը միջնորդություն են նեկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասսության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվող, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում հաշվառված 42-ամյա Սամվել Մարտիրոսյանի նկատմամբ:

Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը և եթե Ս. Մարտիրոսյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, ապա նա տեղափոխվելու է բանտ: 

 

Լրահոս

Դիտել ավելին