Կարևոր իրադարձություններ

Աշխարհը տոնում է լրագրողների համերաշխության միջազգային օրը

08 Սեպտեմբեր, 2019 13:11
Աշխարհը տոնում է լրագրողների համերաշխության միջազգային օրը

Լրագրողների համերաշխության միջազգային օրը (International Day of Journalists' Solidarity), որ ամեն տարի նշվում է սեպտեմբերի 8-ին, հիմնադրվել է 1958թ․՝ Բուխարեստում, Լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ համագումարի կողմից։ Համագումարի պատվիրակների ծրագրով այդ օրը բոլոր երկրների լրագրողները եւ հրատարակչությունները պետք է ի ցույց դնեն աշխարհին իրենց համախմբվածությունը, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության գործում, հայտնում է Calend-ը։

Օրվա ընտրության հիմքում ողբերգական իրադարձություններ են ընկած։ 1943թ․ սեպտեմբերի 8-ին Գերմանիայում մահապատժի է ենթարկվել չեխոսլովակյան լրագրող, հակաֆաշիստ գրող Յուլիուս Ֆուչիկը։ Նա քաղաքականությամբ սկսել էր հետաքրքրվել դեռեւս երիտասարդ տարիներին, եւ 1921թ․ դարձել էր Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցուիթյան հիմնադիրներից մեկը։ 1941թ․ Ֆուչիկը դարձել էր ազատագրական շարժման անդամ։ 1942թ․ ապրիլի 24-ին նա շարժման վեց այլ անդամների հետ ձերբակալվել էր գեստապոյի կողմից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին