Կարևոր իրադարձություններ

Արջերը գիշերն այցելում են գյուղեր, մեղր ու միրգ ուտում ու հեռանում

08 Սեպտեմբեր, 2019 12:36
Արջերը գիշերն այցելում են գյուղեր, մեղր ու միրգ ուտում ու հեռանում

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, արջերը կրկին գիշերն այցելել են Վայոց Ձորի մարզի Շատին գյուղ: Առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում գյուղի 9-րդ փողոցի 3-րդ փակուղու 1-ին տան բնակիչները իրենց այգում նկատել են, որ 2 մեղվափեթակները և 2 սալորի ու տանձենու ծառերը կոտրված են:

Տանտերերը ահազանգել են գյուղապետարան, մարզպետարան և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Ժամանել են նաև մարզպետարանի պատասխանատուները՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարգարյանի գլխավորությամբ:

Վերջին օրերին հաճախակի են դարձել արջերի գիշերային այցելույթյունները գյուղ: Նրանք տակնուվրա են անում փեթակները, մեղր խժռում, իսկ հետո բարձրանում են ծառերին, միրգն ուտում: 

 

Լրահոս

Դիտել ավելին