Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

 

Երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս. Նիկոլ Փաշինյան

08 Սեպտեմբեր, 2019 11:09
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս. Նիկոլ Փաշինյան

2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 969 աշխատատեղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր եւ ստեղծել 813 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։

2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 969 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 2378 աշխատատեղ։

Այսպիսով՝ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոս»։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին