Կարևոր իրադարձություններ

Արցախում ընթանում են ՏԻՄ ընտրություններ

08 Սեպտեմբեր, 2019 10:15
Արցախում ընթանում են ՏԻՄ ընտրություններ

2020 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այսօր Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: 228 համայնքում առաջադրվել է 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածու։ Ընտրողների թիվը 103 հազար 10 է։ Ընտրություններ են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այստեղ 5 թեկնածու է առաջադրվել: Նրանցից Արեգ Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը և Գրիգորի Սահակյանն անկուսակցական են, իսկ Արայիկ Ավանեսյանը նորաստեղծ «Ինքնություն և միասնություն» կուսակցությունից է։ Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի առաջադրվել։ Այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների, դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Դրա համար Հայաստանի կառավարությունն ավելի քան 33 միլիոն դրամ է տրամադրել:

 

Լրահոս

Դիտել ավելին