Կարևոր իրադարձություններ

15-ամյա երեխայի որոնողական աշխատանքները դադարեցվել են

07 Սեպտեմբեր, 2019 23:04
15-ամյա երեխայի որոնողական աշխատանքները դադարեցվել են

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան և գյուղի 20 բնակիչ:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:42-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ազատ հերթափոխից 8 փրկարար:

Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 

Լրահոս

Դիտել ավելին