Կարևոր իրադարձություններ

Արարատում կանեփի 1 մշակված և 17 վայրի բույս է հայտնաբերվել

07 Սեպտեմբեր, 2019 20:01
Արարատում կանեփի 1 մշակված և 17 վայրի բույս է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնում սեպտեմբերի 6-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Այգավան գյուղի 38-ամյա բնակիչը զբաղվում է թմրամոլությամբ եւ տան բակում ապօրինի աճեցնում եւ մշակում է կանեփի բույսեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում զննվել է տղամարդու տնամերձ հողամասը, որտեղ հայտնաբերվել է կանեփի 1 հատ մշակված եւ 17 վայրի բույս:

Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:

Քննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին