Կարևոր իրադարձություններ

Պոկվել ու ճանապարհի երթևեկելի հատված են թափվել Նուբարաշենի կամրջի բազրիքները

07 Սեպտեմբեր, 2019 19:09
Պոկվել ու ճանապարհի երթևեկելի հատված են թափվել Նուբարաշենի կամրջի բազրիքները

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվում են ավտոճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժել են վնասված կոնստրուկցիոն տարրերը (100 քմ):

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին և ԿԱ քաղաքաշինության նախարարության ներկայացուցչին:

 

Լրահոս

Դիտել ավելին