Կարևոր իրադարձություններ

ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը պաշտոնապես հրապարակվեց

16 Հոկտեմբեր, 2015 16:32
ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը պաշտոնապես հրապարակվեց
Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվելիք՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը, «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջին համապատասպան, պաշտոնապես հրապարակվել է:
 
Նախագիծը տեղադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, նաև՝ հրապարակվել Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի հոկտեմբերի 13-ի հատուկ թողարկման մեջ, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am), «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հոկտեմբերի 16-ի համարում:
 
«Հանրաքվեի մասին» օրենքն սահմանում է, որ համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով՝ ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ:
 
Ստորև կարող եք ծանոթանալ ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծին:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին