Կարևոր իրադարձություններ

Հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 84 000-ով

07 Սեպտեմբեր, 2019 17:33
Հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 84 000-ով

Հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը աճել է ավելի քան 84 000 զբոսաշրջիկով՝ կազմելով 770 000 զբոսաշրջիկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը:

«Իհարկե, ոլորտում բազում խնդիրներ կա, որի մասին, ես և իմ գործընկերներս, բարձրաձայնում և խոսում ենք բյուջետային քննարկումների ժամանակ, բայց կա մի անչափ կարևոր փոփոխություն։

Զբոսաշրջիկներն ավելի շատ են օգտվում հյուրանոցային տնտեսության օբյեկտներից: Սա խոսում է զբոսաշրջային ժամանումներից ավելի շատ հավելյալ արժեք ստեղծելու մասին։ Իհարկե, չափազանց կարևոր կլինի դիտարկել նաև բեռնվածության գործակիցը, բայց հյուրանոցային տնտեսությունում տեղավորված զբոսաշրջիկների աճը տպավորիչ է շուրջ 60%:

Եթե 2018թ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսությունում տեղավորվել էին ժամանողների միայն 20% (շուրջ 140000 զբոսաշրջիկ), ապա 2019թ․ հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29%: Ըստ այդմ կարող ենք եզրակացնել, որ զբոսաշրջային ոլորտում առկա է նաև որոշակի որակական աճ»,- գրել է նա:

 
 

Լրահոս

Դիտել ավելին