Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց

07 Սեպտեմբեր, 2019 14:19
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց

Սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին հաղորդում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 
 

Լրահոս

Դիտել ավելին