Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան ու Ռուսաստանը սկսել են դատապարտյալների փոխանակման նախապատրաստումը

07 Սեպտեմբեր, 2019 13:24
Ուկրաինան ու Ռուսաստանը սկսել են դատապարտյալների փոխանակման նախապատրաստումը

«Վնուկովո-2» կառավարական տերմինալին են մոտեցել ավտոբուսներ, որոնցում, ենթադրվում է, ուկրաինացի բանտարկյալներն են: Այսօր տեղի է ունենալու ռուս և ուկրաինացի դատապարտյալների փոխանակումը: Օդանավակայանին է մոտեցել նաև ինքնաթիռ՝ ուկրաինական դրոշով:

Բորիսպոլի օդանավակայան էլ մոտեցել են ավտոբուսներ, որոնցում ռուս բանտարկյալներն են: Ավելի ուշ «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք է կատարել ևս մեկ ուկրաինական ինքնաթիռ. ենթադրվում է, որ այն պետք է տեղափոխի ուկրաինացի դատապարտյալներին, իսկ Բորիսպոլում վայրէջք կատարած ինքնաթիռը՝ ռուսներին:

Ռուս և ուկրաինացի դատապարտյալների փոխանակումը նախատեսված էր օգոստոսի 30-ին, սակայն անհայտ պատճառներով տեղի չունեցավ:

Հանրայնացվել է նաև դատապարտյալների ցուցակը. դրանում ՌԴ 12 քաղաքացիների անուններ են: Միևնույն ժամանակ, որոշ աղբյուրներ հայտնում են, որ պայմանավորվածության համաձայն՝ Ուկրաինայից ՌԴ է մեկնում 33 դատապարտյալ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին