Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի «Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերային

07 Սեպտեմբեր, 2019 13:09
Աննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի «Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերային

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա կգտնվի Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չես» ֆիլմի պրեմիերային։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը։
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:

Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։

 

Լրահոս

Դիտել ավելին