Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

2019-ի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 9,6 % տնտեսական աճ. ԱՀ պետական նախարար

07 Սեպտեմբեր, 2019 12:00
2019-ի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 9,6 % տնտեսական աճ. ԱՀ պետական նախարար

2018 թվականը ամփոփել ենք բավականին բարձր տնտեսական աճի ցուցանիշներով, այս տարի բարձր աճի տենդենցը պահպանվել է, և առաջին կիսամյակի արդյունքներով մենք արձանագրել ենք 9,6 % տնտեսական աճ: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Տնտեսական աճը հիմնականում ապահովվել է արդյունաբերության՝ մասնավորապես, այնպիսի ենթաճյուղերի հաշվին, ինչպիսիք են մշակվող արդյունաբերությունն ու էներգետիկան: Դրան ի հակառակ՝ հանքարդյունաբերության ոլորտում ունեցանք չնչին նվազում»,-մանրամասնեց նա:

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ շինարարության հաշվին ապահովվել է 1,5 % տնտեսական աճ:

Պետնախարարը շեշտեց, որ կարևորում են գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը: «Ինտենսիվ զարգացման տակ մենք հասկանում ենք, որ պետք է կիրառենք ագրոբիզնեսի այնպիսի մոդելներ, որոնք հնարավորինս կավելացնեն արդյունավետությունը, մասնավորապես՝ բերքատվությունը կամ մթերատվությունը»,-ասաց նա:

Պետնախարարի խոսքով` 2018 թվականի արդյունքներով նռան բերքը ավելացել է ավելի քան 80 %-ով, որի գերակշիռ մասը մթերվում է հայաստանյան ընկերությունների կողմից:

Անդրադառնալով զբոսաշրջության ցուցանիշներին, պետնախարարն ասաց, որ 2019 թվականը Արցախում զբոսաշրջության զարգացման առումով շատ հագեցած էր:

«Մենք ունեցանք շուրջ 18 հազար զբոսաշրջիկ առաջին կիսամյակում, խոսքը միայն արտասահմանյան զբոսաշրջիկների մասին է, որը մոտ 18,5 %-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղած ցուցանիշը»,-տեղեկացրեց նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին