Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգությունները քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները քրեականացնելու օրինագծի դեմ է եղել. «Ժողովուրդ»

07 Սեպտեմբեր, 2019 08:29
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգությունները քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները քրեականացնելու օրինագծի դեմ է եղել. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ են եղել: Դա տեղի ու­նեցավ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտ­ված է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները: 

Դրա համար կալանավորնե­րը որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների», որպեսզի նրանց տեղահան չանեն արտոն­յալ սենյակներից: Եվ ահա, երեկ այնտեղ էին այցելել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգա­մավոր Անի Սամսոնյանն ու Ռուբիկ Ստեփանյանը: Վերջինը նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ:

«Իրա­վիճակը տիրապետելի է, քանի որ, նախ, քանակն է կրճատվել: Ներկայիս ՔԿՀ պետը վստահ էր խոսում և ասաց, որ իրավիճակը վերահսկելի է և իրենց ձեռքերում է: Ինձ թվում է՝ նոր օրենքը երբ շրջանառության մեջ դրվեց, բոլորն էլ պետք է ենթարկվեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Ստեփանյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին