Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր

06 Սեպտեմբեր, 2019 19:37
Բակո Սահակյանն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության, ռազմավարական ենթակառուցվածքների և տարածքային համաչափ զարգացման ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ավելի վաղ տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին