Կարևոր իրադարձություններ

Նոր Զովքը կապ չի ունեցել որևէ չինովնիկի կամ կուսակցության հետ

06 Սեպտեմբեր, 2019 17:30
Նոր Զովքը կապ չի ունեցել որևէ չինովնիկի կամ կուսակցության հետ

Սիրելի՜ հայրենակիցներ, «Նոր Զովք»-ի հավատարիմ և սիրելի հաճախորդներ: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Նոր Զովք» սուպերմարկետը 1999 թվականից առ այսօր պատկանում է Արամ Արամյանին, ինչը բոլոր փաստաթղթերով ապացուցված է: Իրականությանն ամենևին չեն համապատասխանում շարունակ տարածվող այն տեղեկությունները, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը պատկանում է այլ ընկերության, կամ անհատի՝ մասնավորապես Գագիկ Խաչատրյանին:
Նմանատիպ ապատեղեկատվություն տարածվեց նաև անցյալ տարի՝ հեղափոխության օրերին: Այդ ժամանակ էլ «Նոր Զովք»-ի սեփականատեր վերագրվեց Կաթողիկոսը, սակայն անմիջապես ապացուցվեց լուրի կեղծ լինելը: Նոր Զովքը կապ չի ունեցել որևէ չինովնիկի կամ կուսակցության հետ:
Խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել և մամուլը չհեղեղել նմանատիպ ստահոդ տեղեկություններով:

Շնորհակալություն։
Սիրով և հարգանքով՝ «Նոր Զովք» սուպերմարկետների հիմնադիր-տնօրեն Արամ Արամյան։

 

Լրահոս

Դիտել ավելին