Կարևոր իրադարձություններ

«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին

06 Սեպտեմբեր, 2019 16:46
Հեղինակ՝ Ani Product
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին

«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին:

Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկին։

Մենք՝ վերոնշյալ ընկերությունների հիմնադիրներս, պաշտոնապես հերքում ենք այդ տեսանյութը։ Տեղեկացնում ենք, որ «Անի» կաթնամթերքի գործարանը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ «Անի» տաքսի-ընկերությունը՝ 2004 թ-ին, և մինչ այսօր դրանց միակ սեփականատերը Մկրտչյանների ընտանիքն է։

Խնդրում ենք, այսուհետ չշահարկել «Անի» կաթնամթերքի գործարանի և «Անի» տաքսի-ընկերության անունները՝ կապելով մեր համբավը և ձեռքբերումները երրորդ անձանց հետ։

Հետևյալ հղումներով կարող եք ծանոթանալ ընկերությունների ստեղծման պատմությանն ու գործունեությանը 

«Անի» կաթնամթերքի գործարան - http://bit.ly/2lZ9AYI
«Անի» տաքսի-ընկերություն - http://bit.ly/2ks9Z5u

 

Լրահոս

Դիտել ավելին