Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ. Անահիտ Բախշյան

06 Սեպտեմբեր, 2019 15:30
Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ. Անահիտ Բախշյան

«Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսպիսի բովանդակությամբ անստորագիր գրություններ են ստացել մարզպետարանի կրթության վարչությունից ու այս ապօրինի գրության դեմ միահամուռ ընդվզելու փոխարեն, այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ, ու իրենց գործողությունն արդարացնում են այս անստորագիր գրությամբ»,- այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

 

Նա կից հրապարակել է գրությունը, որում տնօրենին հիշեցում է արվում այն մասին, որ վերջինս պետք է լուծի 65-ից բարձր տարիք ունեցող մանկավարժների և վարչական աշխատողների պայմանագրերը: Բախշյանը շարունակում է.

«Հարգելիներս, հավաստագրման քննություն հանձնելիս դուք պարտավոր էիք իմանալ ձեր լիազորություններն այն մասին, որ ուսուցչին ընտրում եք դուք և աշխատանքային պայմանագիրը նրանց հետ կնքում եք դուք՝ առանց մարզպետարանի հետ համաձայնեցնելու։ Էսպիսի վիճակում եք հայտնվում, երբ քննության ժամանակ մի բան եք ասում, իսկ գործելիս՝ ընդամենը ձեզ թելադրում են»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին