Կարևոր իրադարձություններ

6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի մոտ դրական տեղաշարժ կա. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

06 Սեպտեմբեր, 2019 15:02
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի մոտ դրական տեղաշարժ կա. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի մոտ դրական տեղաշարժ կա։ 

Հիշեցնենք, որ երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ 

Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել է շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

 

Լրահոս

Դիտել ավելին