Կարևոր իրադարձություններ

Կապանի ոստիկանները հայտնաբերել են թոշակառու կնոջը կողոպտած տղամարդուն

06 Սեպտեմբեր, 2019 13:44
Կապանի ոստիկանները հայտնաբերել են թոշակառու կնոջը կողոպտած տղամարդուն

Սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում, թոշկառու մի կին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ Ձորք թաղամասից Արզումանյան նրբանցք տանող կամրջի մոտ մի տղամարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 96.000 դրամ եւ դիմել է փախուստի:

Քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Կապանի Բաղաբերդ թաղամասի 39-ամյա մի բնակիչ:

Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն, նաեւ մասամբ ներկայացրել հափշտակած գումարը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին