Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա շուտով

06 Սեպտեմբեր, 2019 13:20
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա շուտով

 ՀՀ արտաքին նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝  սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր և Ադրբեջանի նախարարների հանդիպումը տեղի կունենա շուտով։ 

«Հանդիպում նախատեսվում է։ Այն նախատեսված է շուտով։ Բայց պայմանավորվածություն կա դրա մասին տեղեկացնել միաժամանակ, և ես չեմ ցանկանում խախտել ԱԳ նախարարների ու համանախագահների պայմանավորվածությունը»,- ասաց նա։

Արձագանքելով բանակցային սեղանին փաստաթղթի բացակայության մասին հարցին՝ նախարարը ասաց, որ բանակցությունների նպատակն այժմ կարգավորման հնարավոր ուղու  բազմաթիվ պարամետրերի քննարկումն է։ Մնացականյանի խոսքով՝ քանի որ գործընթացը գոյություն ունի երկար ժամանակ, ձեւավորվել են բազմաթիվ պարամետրեր, որոնք միասին կարող են դառնալ լուծման ուղի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին