Կարևոր իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ՝ ՔԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

06 Սեպտեմբեր, 2019 12:53
Վարչապետի որոշմամբ՝ ՔԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Ավետիսյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ

 

Լրահոս

Դիտել ավելին