Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարարն ամփոփել է դեսպանահավաքի արդյունքները

06 Սեպտեմբեր, 2019 11:21
ԱԳ նախարարն ամփոփել է դեսպանահավաքի արդյունքները

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այս տարի անցկացված դեսպանահավաքի արդյունքներից` նշելով, որ ՀՀ-ում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ ՀՀ-ն ներկայացնող դեսպաններն ու հյուպատոսները հնարավորություն ունեցան ներսից տեսնելու քաղաքական և տնտեսական այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է իրենք աշխատեն այլ երկրներում:

Նախարարի խոսքով՝ հատկապես կարևոր էր հայ գործարարների և դեսպանների հանդիպումը, որով կողմերը միմյանց են փոխանցել իրենց գիտելիքները և կապերը: Տնտեսության առումով, ըստ նախարարի, պետք է զուգակցել դիվանագիտությունն ու բիզնեսը:

Զոհրաբ Մնացականյանն առանձնացրել է նաև դեսպանների այցն Արցախ, որտեղ հանդիպումներ են եղել Արցախի ղեկավարության և պատգամավորների հետ, որպեսզի քննարկեն համատեղ աշխատանքի նրբությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին