Կարևոր իրադարձություններ

95 տարեկանում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն

06 Սեպտեմբեր, 2019 10:44
95 տարեկանում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն

95 տարեկանում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որը երկիրը կառավարել է 37 տարի։ Նրա մահը վրա է հասել Սինգապուրում, որտեղ նախկին նախագահը բուժում էր ստանում ծանր հիվանդությունից։

Մուգաբեն երկրի ղեկին կանգնել էր 1980 թվականին, երբ Զիմբաբվեն հասել էր անկախության։ 7 տարի վարչապետի պաշտոնում անցկացնելուց հետո նա վերացրել էր այդ պաշտոնն ու ինքն իրեն նշանակել նախագահ։ 30 տարի էլ նախագահի պաշտոնում անցկացնելուց հետո նա հեռացվել էր 2017 թվականին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ։

Հեղափոխությունից հետո Մուգաբեին տրամադրել էին մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն, մեքենաներ, ինքնաթիռների բիզնես-կլասով երթևեկելու ցմահ արտոնություն, անձնական ծառա և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին