Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Ո­րո­շա­կի բա­ցա­հայ­տում­նե­րից հե­տո Փա­շի­ն­յա­նն ի՞նչ հետևու­թ­յուն­ներ կա­նի . «Իրատես»

06 Սեպտեմբեր, 2019 08:53
 Ո­րո­շա­կի բա­ցա­հայ­տում­նե­րից հե­տո Փա­շի­ն­յա­նն ի՞նչ հետևու­թ­յուն­ներ կա­նի .  «Իրատես»

 «Իրատես» թերթը գրում է. «Չգի­տեմ` որևէ մեկն ու­շադ­րու­թյուն դարձ­րե՞լ է, թե Ա­մուլ­սա­րի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կի առն­չու­թյամբ ՀՀ վար­չա­պե­տի մոտ 19.08.2019 թ. խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյանն ինչ հար­ցեր է տվել խոր­հր­դակ­ցու­թյան մաս­նա­կից­նե­րին և ինչ պա­տաս­խան­ներ է ստա­ցել: Այդ պա­տաս­խան­նե­րի մի մա­սի խոր­քում բնու­թյան և Հա­յաս­տա­նի նկատ­մամբ հան­ցա­գոր­ծու­թյու­նը կոծ­կե­լու փորձն է, ո­րը վեր­լու­ծա­բար ներ­կա­յաց­նե­լու հա­մար կա­րիք կլի­նի մի քա­նի հրա­պա­րա­կում­նե­րի: Այժմ այդ ա­մե­նին չեմ անդ­րա­դառ­նա, ըն­դա­մե­նը կմեջ­բե­րեմ հի­շյալ խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հար­ցե­րից մե­կին ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Հայկ Գրի­գո­րյա­նի պա­տաս­խա­նը.

Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյան. «Ես հետևե­ցի նաև մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին, բայց ևս մեկ ան­գամ ճշ­տե­լու հա­մար ու­զում եմ հաս­կա­նալ՝ քրեա­կան գոր­ծը հա­րու­ցե­լուց հե­տո քնն­չա­կան խում­բը, ճի՞շտ եմ հաս­կա­նում, որ հա­վա­քել է դաշ­տում ե­ղած ամ­բողջ ին­ֆոր­մա­ցիան բաց աղ­բյուր­նե­րից, այ­սինքն՝ դեմ, կողմ, բաց նա­մակ­ներ և այլն: Այդ ա­մեն ին­չը հա­վաք­վե՞լ է քրեա­կան գոր­ծում, մինչ այդ ե­ղած փաս­տարկ­նե­րը քրեա­կան գոր­ծի նյո՞ւթ են դար­ձել, և ամ­բող­ջը դար­ձե՞լ է քն­նու­թյան ա­ռար­կա»։

Ակն­հայտ է, որ Փա­շի­նյա­նը շատ ճիշտ ու տե­ղին հարց է տվել, ո­րին քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հը պետք է տար հետևյալ պա­տաս­խան­նե­րից մեկ­նու­մե­կը, ո­րը որ կհա­մա­պա­տաս­խա­ներ ի­րա­կա­նու­թյա­նը` «Ա­յո», «Ոչ», «Մա­սամբ»: Այս պա­տաս­խան­նե­րից մեկ­նու­մե­կը տա­լու փո­խա­րեն, քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վա­րը նա­խընտ­րել է տվյալ հար­ցին պա­տաս­խա­նե­լուց խու­սա­նա­վել, տալ բո­լո­րո­վին այլ պա­տաս­խան, ո­րը վար­չա­պե­տի հար­ցի պա­տաս­խա­նը չէ.

«Պա­րոն վար­չա­պետ, քրեա­կան գոր­ծը հա­րու­ցե­լուց հե­տո ո­լոր­տի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րը՝ հա­մալ­սա­րան­նե­րի, ա­կա­դե­միա­յի և ո­լոր­տում հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող այլ մաս­նա­գետ­ներ, բո­լո­րը ներգ­րավ­վել են որ­պես փոր­ձա­գետ­ներ: Ա­պա փոր­ձաքն­նու­թյու­նը հանձ­նա­րար­վել է «Ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ին, ո­րից հե­տո, երբ ար­դեն քն­նար­կում­նե­րը թե­ժա­ցան, երբ մենք հաս­կա­ցանք, որ «Գոլ­դե­րի» եզ­րա­կա­ցու­թյա­նը պետք է ար­ձա­գան­քի ևս մեկ հե­ղի­նա­կա­վոր մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն, նոր մենք հանձ­նա­րա­րե­ցինք մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րին փոր­ձաքն­նու­թյան կա­տա­րու­մը: Իսկ մինչ այդ՝ ո­լոր­տի բո­լոր ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րը ներգ­րավ­ված են ե­ղել»:


Կար­ծում ենք, պարզ է նաև, թե քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գահն ին­չու չի պա­տաս­խա­նել Փա­շի­նյա­նի հար­ցին: Ե­թե տար «Ոչ» կամ «Մա­սամբ» պա­տաս­խա­նը, կս­տաց­վեր, որ քն­նու­թյու­նը թե­րի է ի­րա­կա­նաց­վել, իսկ ե­թե պա­տաս­խա­ներ «Ա­յո», դա պա­տաս­խա­նատ­վու­թյուն են­թադ­րող կլի­ներ, ո­րով­հետև հե­տա­գա­յում Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման պատ­ճա­ռով է­կո­լո­գիա­կան (և ոչ միայն) ա­ղե­տի դեպ­քում հարց կա­ռա­ջա­նար, որ ե­թե քնն­չա­կան կո­մի­տեն իս­կա­պես հա­վա­քել է դաշ­տում ե­ղած ամ­բողջ տե­ղե­կատ­վու­թյու­նը բաց աղ­բյուր­նե­րից, այդ թվում նաև՝ Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման դեմ, բաց նա­մակ­ներ և այլն, այդ ա­մե­նը, ին­չը հա­վա­քել է քրեա­կան գոր­ծում, մինչ այդ ե­ղած փաս­տարկ­նե­րը քրեա­կան գոր­ծի նյութ են դար­ձել, և ամ­բող­ջը դարձ­րել է քն­նու­թյան ա­ռար­կա, ա­պա ինչ­պե՞ս է վար­վել այն­պես, ինչ­պես վար­վում է հի­մա, այ­սինքն, ըստ էու­թյան, ան­տե­սե­լով դրանք, ինչ­պե՞ս են քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հը և քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար Յու­րա Ի­վա­նյա­նը վե­րոն­շյալ խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում վար­չա­պե­տին տվել այն պա­տաս­խան­նե­րը, ո­րոնք տվել են:

Բա­ցի նրա­նից, որ Հայկ Գրի­գո­րյա­նը չի պա­տաս­խա­նել վար­չա­պե­տի հար­ցին, իսկ Փա­շի­նյանն էլ դա չի նկա­տել կամ չն­կա­տե­լու է տվել, դեռ մեծ հարց է, թե քրեա­կան գոր­ծը հա­րու­ցե­լուց հե­տո ո­լոր­տի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րը՝ հա­մալ­սա­րան­նե­րի, ա­կա­դե­միա­յի և ո­լոր­տում հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող այլ մաս­նա­գետ­ներ, բո­լո­րը ներգ­րավ­վե՞լ են որ­պես փոր­ձա­գետ­ներ:

Են­թադ­րենք, թե նույ­նիսկ ներգ­րավ­վել են որ­պես փոր­ձա­գետ կամ թե­կուզ որ­պես վկա, բայց դա ար­վել է զուտ ձևա­կա­նո­րեն, քն­նու­թյան բազ­մա­կող­մա­նիու­թյան և օ­բյեկ­տի­վու­թյան երևու­թա­կա­նու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար, քա­նի որ մի շարք փոր­ձա­գետ­նե­րի, վկա­նե­րի (ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի Է­կո­լո­գա­նոոս­ֆե­րա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն, երկ­րա­բա­նա­հան­քա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Ար­մեն Սա­ղա­թե­լյա­նի, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալ­բան­դյա­նի ան­վան քի­միա­կան ֆի­զի­կա­յի ինս­տի­տու­տի տնօ­րեն Սեյ­րան Մի­նա­սյա­նի, ԵՊՀ աշ­խար­հագ­րու­թյան և երկ­րա­բա­նու­թյան ֆա­կուլ­տե­տի ռե­գիո­նալ երկ­րա­բա­նու­թյան, պետ­րո­լո­գիա­յի և օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի հան­քա­վայ­րե­րի ամ­բիո­նի վա­րիչ, երկ­րա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Շա­հեն Խա­չատ­րյա­նի, է­կո­լոգ-ի­րա­վա­բան, «Հա­յաս­տա­նի ան­տառ­ներ» ՀԿ-ի տնօ­րեն Նա­զե­լի Վար­դա­նյա­նի, Բնու­թյան հա­մաշ­խար­հա­յին հիմ­նադ­րա­մի (WWF) հա­յաս­տա­նյան մաս­նա­ճյու­ղի տնօ­րեն Կա­րեն Ման­վե­լյա­նի և բազ­մա­թիվ այ­լոց) ներ­կա­յաց­րած վտանգ­նե­րը, ո­րոնք սպա­սե­լի են հան­քի շա­հա­գործ­ման դեպ­քում, նրանց եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը, բե­րած փաս­տարկ­ներն Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման դեմ ի­րա­կա­նում, դա­տե­լով հի­շյալ խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում վար­չա­պե­տին տր­ված պա­տաս­խան­նե­րից, ըստ էու­թյան, հաշ­վի չեն առն­վել:

Հի­մա անդ­րա­դառ­նանք Ա­մուլ­սա­րի գոր­ծով ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար Յու­րա Ի­վա­նյա­նի և ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, Ա­րա­յիկ Գրի­գո­րյա­նի (Ավ­շա­րի Ա­րա­յիկ) եղ­բայր Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի հո­րեղ­բոր տղա­ներ լի­նե­լու վե­րա­բե­րյալ լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյամբ վեր­ջերս կա­տար­ված շատ կարևոր բա­ցա­հայտ­մա­նը, ո­րն «Ա­մուլ­սա­րի գոր­ծով քն­նիչ Յու­րա Ի­վա­նյա­նը և նախ­կին բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րը ազ­գակ­ցա­կան կապ ու­նեն» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծով հրա­պա­րա­կել infocom.am կայ­քը:

Ըն­դգ­ծենք, որ Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նը հենց այն պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոնյան է, ո­րը 2016 թ. ապ­րի­լի 29-ին, այ­սինքն` նույն օրն ևեթ, ա­ռանց գո­նե մեկ օր մտա­ծե­լու, մտո­րե­լու, հապշ­տապ հաս­տա­տել է «ԳԵՈ­ԹԻՄ» ՓԲԸ-ի (այժմ` «Լի­դիան Ար­մե­նիա» ՓԲԸ) ներ­կա­յաց­րած «Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցիտ­նե­րի հան­քա­վայ­րի հան­քար­դյու­նա­հան­ման հա­մա­լի­րի փո­փոխ­ված նա­խագ­ծի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման հաշ­վետ­վու­թյուն» փաս­տաթղ­թի վե­րա­բե­րյալ իր ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյան «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նա­կան կենտ­րոն» ՊՈԱԿ-ի տված շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նու­թյան 29.04.2019 թ. թիվ ԲՓ-35 եզ­րա­կա­ցու­թյու­նը (Պե­տա­կան փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն):

Կար­ծում ենք, հաս­կա­նա­լի է, որ Ա­մուլ­սա­րի խնդ­րի ցան­կա­ցած հան­գու­ցա­լուծ­ման (թե հան­քա­վայ­րի շա­հա­գոր­ծու­մը թույ­լատ­րե­լու, թե ար­գե­լե­լու) դեպ­քում, ուշ թե շուտ, ա­ռա­ջա­նա­լու է հի­շյալ եզ­րա­կա­ցու­թյու­նը տված փոր­ձա­գետ Ա. Մի­նա­սյա­նի, նույն եզ­րա­կա­ցու­թյու­նը ստո­րագ­րած հի­շյալ ՊՈԱԿ-ի այն ժա­մա­նակ­վա տնօ­րեն Վ. Սա­հա­կյա­նի, ՇՄԱԳ-ի տվյալ եզ­րա­կա­ցու­թյու­նը որ­պես ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րար հաս­տա­տած Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի պա­տաս­խա­նատ­վու­թյան հար­ցը:

Ա­ռա­ջին դեպ­քում` Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման ա­ղե­տա­լի հետևանք­նե­րի, իսկ երկ­րորդ դեպ­քում` շր­ջա­կա մի­ջա­վայ­րի աղ­տոտ­ման կամ նույ­նիսկ թու­նա­վոր­ման վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը դի­տա­վո­րու­թյամբ թաքց­նե­լու, ի­րա­կա­նու­թյու­նը չար­տա­հայ­տող եզ­րա­կա­ցու­թյուն տա­լու, այն ստո­րագ­րե­լու, հաս­տա­տե­լու, թե­կուզ պաշ­տո­նեա­կան ան­փու­թու­թյան կամ ար­դեն իսկ կա­տար­ված ծախ­սե­րի, պատ­ճառ­ված վնա­սի հա­մար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին