Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

 

Գյուղատնտեսության ոլորտում առաջին կիսամյակում արձանագրվել է 7,4 տոկոս անկում. «Ժողովուրդ»

06 Սեպտեմբեր, 2019 08:29
Գյուղատնտեսության ոլորտում առաջին կիսամյակում արձանագրվել է 7,4 տոկոս անկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրնե­րից պարզեց, որ տարեցտարի պակասում են նաև ցանքատարածությունները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են:

Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքա­տարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: Նույն ցավալի իրավի­ճակն է նաև կարտոֆիլի դեպքում: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանի՝ կարտոֆիլի ցանքատարածությունները 2019 թվականին կազմում են 20 հազար 402 հա, բայց նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 22 հազար 100, 1698 հա- ով պակասել է:

Սրան զուգահեռ նկատենք, որ մասնագետները տևական ժամանակ բարձրաձայնում են՝ այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար: Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 7,4 տոկոս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին