Կարևոր իրադարձություններ

Հայազգի բժիշկը հնարավոր է ընդգրկվի Մերձմոսկովյան քաղաքային խորհրդում

05 Սեպտեմբեր, 2019 22:27
Հայազգի բժիշկը հնարավոր է ընդգրկվի Մերձմոսկովյան քաղաքային խորհրդում

ՌԴ Պուշկինո քաղաքի բնակչուհի, հայազգի բժիշկ-ներզատաբան Լիանա Գրիգորյանն իր թեկնածությունն է առաջադրել տեղի քաղաքային խորհրդում ընդգրկվելու համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքի գլխավոր ներզատաբանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է Պուշկինոյում զարգացնել բժշկությունը:

«Ես ցանկանում եմ շրջանի հասարակական հարթակն առավել հարմարավետ դարձնել, իսկ բժշկությունը՝ հասանելի ու արդյունավետ:

Ես շատ եմ ճամփորդել աշխարհով մեկ ու ցանկանում եմ իմ քաղաքում ներդնել այն լավագույն բաները, որոնք տեսել եմ աշխարհի մյուս քաղաքներում:

Այն, ինչ օգտակար կլինի յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասել է նա:

Լիանա Գրիգորյանը ծնվել է Պուշկինո քաղաքում: Բժշկական կրթությունն սկզբում ստացել է քաղաքի բժշկական քոլեջում:

Կրթությունն շարունակել է Տվերի բժշկական ակադեմիայում, այնուհետև նաև Մոսկվայում ու Գերմանիայում:
 

Լրահոս

Դիտել ավելին