Կարևոր իրադարձություններ

Արարատում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

05 Սեպտեմբեր, 2019 22:03
Արարատում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Արարատի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ավշար գյուղում բնակվող, նախկինում ապօրինի թմրաշրջանառության համար դատապարտված 57-ամյա տղամարդն այժմ էլ զբաղվում է թմրամոլությամբ, ավելին՝ աճեցնում է թմրանյութեր պարունակող մշակումն արգելված բույսեր։

Տեղեկությունների հիման վրա նյութեր նախապատրաստվեցին։
Նույն օրը զննվեց տղամարդուն պատկանող խաղողի այգին։ Արդյունքում՝ հայտնաբերվեց 14 կգ զանգվածով կանեփի 52 բույս։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է և անձնական օգտագործման համար ինքն է աճեցրել։

Հայտնաբերված բույսերը փաթեթավորվել են փորձքաննության ուղարկելու համար։
Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին