Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել

05 Սեպտեմբեր, 2019 20:56
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել:

Shabat.am-ի հետ զրույցում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն հաստատեց այս լուրը:

Հիշեցնենք, որ դեռ երեկ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Սամվել Ավետիսյանը և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում են գրել:

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժյնի ղեկավար Նաիրա Հարությունյանն այսօր հերքել էր լուրը Յուրա Իվանյանի մասով:

«Նշանակվել է ծառայողական քննություն, և այդ քննության արդյունքներից ելնելով կկայացվի որոշում»,-ասել էր նա:

 

Լրահոս

Դիտել ավելին