Կարևոր իրադարձություններ

Վիտալի Բալասանյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ հարցաքննության

05 Սեպտեմբեր, 2019 20:08
Վիտալի Բալասանյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ հարցաքննության

ՀԺ-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը այսօր կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու:

Նա գործով վկայի կարգավիճակ ունի: Հարցսքննությունը, սակայն չի կայացել, քանի որ նա պատշաճ ծանուցված չի եղել:

Տեղեկացանք, որ ՀՔԾ-ն դեռ նոր ծանուցում Վիտալի Բալասանյանին չի ուղարկել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, սակայն մեր զրույցում չմեկնաբանեց Վիտալի Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությունները:

Մեր տեղեկություններով, Վիտալի Բալասանյանը հարցաքննության է կանչվել օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում արված հետեւյալ արտահայտությունների առիթով: Նա մասնավորապես հայտարարել էր. «Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին