Կարևոր իրադարձություններ

Վարչապետն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակել

05 Սեպտեմբեր, 2019 19:03
Վարչապետն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հակոբ Ավագյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հակոբ Ավագյանին նշանակել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին