Կարևոր իրադարձություններ

Մերձմոսկովյան շրջանում 5-հարկանի շենք է փլուզվել

05 Սեպտեմբեր, 2019 17:44
Մերձմոսկովյան շրջանում 5-հարկանի շենք է փլուզվել

Մերձմոսկովյան շրջանի Սերգիևո-Պասադսկի շրջանում 5-հարկանի շենք է փլուզվել, հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

Արտակարգ ծառայությունները հաղորդում են, որ փլատակների տակ կարող է մինչև 4 աշխատող գտնվել: Միջադեպը տեղի է ունեցել Նովայա Շուրմա բնակավայրում: Շենքը նախկինում ծառայել է որպես երեխաների ճամբար:

Միջադեպը տեղի է ունեցել շենքի ապամոնտաժման ժամանակ: Կատարվում են որոնողական աշխատանքներ: Դեպքի վայրում աշխատում է 36 փրկարար, գործի է դրվել տեխնիկայի 10 միավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին