Կարևոր իրադարձություններ

Open Democracy-ն տվյալներ է հրապարակել, որոնք ապացուցում են «Լիդիանի» կապը Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ

05 Սեպտեմբեր, 2019 17:42
Open Democracy-ն տվյալներ է հրապարակել, որոնք ապացուցում են «Լիդիանի» կապը Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանականների կողմից Հայաստանում վիճահարույց Ամուլսարի հանքավայրի շահագործմանն աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը՝ հղում անելով Open Democracy-ին:

Պարբերականը, համաձայն տեղեկատվության ազատության մասին արձանագրության, հրապարակել է տեղեկատվություն, որոնք ցույց են տալիս հաճախակի շփումները Բրիտանիայի ԱԳՆ-ի և Lydian International ընկերության միջև: Այս տեղեկատվությունը լույս է սփռում ավելի վաղ առաջ եկած այն մտահոգությունների վրա, որ լեռնահանքարդյունահանող ընկերության և Հայաստանում Բրիտանիայի դեսպանության միջև որոշակի կապեր կան:

Open Democracy-ի տրամադրության տակ հայտնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Հայաստանի մայրաքաղաքում Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները, այդ թվում դեսպանները, 2013-2018թթ. ընթացքում մշտական կապ են պահել Lydian International-ի հետ՝ կապված Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ:

Նրանք կազմակերպել են շնորհանդեսներ, սեմինարներ, հանդիպումներ, աշխատանքային խմբեր, և նախագծերի թարմացումներ: 2018թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում դեսպանատան և Lydian International-ի միջև թվարկված է այդպիսի 55 շփում: Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել նաև 2018թ. ընթացքում ներքին հաղորդակցությունների համաթիվը, որը ցույց է տալիս՝ ինչպես է դեսպանատունը հետևել Ամուլսարին թավշյա հեղափոխությունից հետո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին