Կարևոր իրադարձություններ

Երևանում դպրոցներից մեկի պահակը 6-ամյա երեխային գցել է գետնին ու քարշ տվել. Shamshyan.com

05 Սեպտեմբեր, 2019 16:24
Երևանում դպրոցներից մեկի պահակը 6-ամյա երեխային գցել է գետնին ու քարշ տվել. Shamshyan.com

Shamshyan.com տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում:

Ըստ կայքի՝ Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին երեխան պատմել է մորը, ով էլ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության էրեբունու բաժին:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին