Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

Վանում պատրաստվում են Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

05 Սեպտեմբեր, 2019 16:03
Վանում պատրաստվում են Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Նախապատրաստություններին ծանոթանալու նպատակով նախօրեին կղզի են այցելել Վանի փոխնահանգապետ Ֆերհաթ Աթարը, Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը, Մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը և այլք:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Մուզաֆֆեր Աքթուղը՝ տեղեկացնելով, որ եկել են հետևելու «հայկական պատարագի» նախապատրաստական աշխատանքներին:

«Համաձայն 2010 թվականի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից ընդունած համատեղ արձանագրության՝ անցկացնելու են թվով 7-րդ հայկական պատարագը: Հայկական պատարագը 3 տարի չէր անցկացվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Անցյալ տարի վերսկսեցինք: Այս տարի նույնպես համատեղ պայմանավորվածությունների արդյունքում կիրականացվի այն»:

Թուրք պաշտոնյան չի թաքցրել, որ պատարագn իրենց համար առավել կարևոր է զբսաշրջության տեսանկյունից՝ նշելով, որ Աղթամար կղզին ու Սուրբ Խաչ եկեղեցին Թուրքիայի կրոնական տուրիզմի կարևոր ուղղություններից են դարձել:

«Վանի ճանաչելիության և առհասարակ զբոսաշրջության տեսանկյունից հայկական պատարագը մի շատ կարևոր միջոցառում է դիտարկվում: Այս պահին մեր հյուրանոցներում սեպտեմբեր ամսվա համար արդեն ոչ մի ազատ տեղ չկա»,- նշել է Վանի մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ 2018-ին Աղթամար կղզի է այցելել 157.000 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա 8 ամիսներին այցելուների թիվը արդեն հասել 162.000-ի, ինչն իրենց թույլ է տալիս ենթադրելու, որ տարվա կտրվածքով այցելուների թիվը կհասնի 200.000-ի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին