Կարևոր իրադարձություններ

Չեռնոբիլի գոտին ռեկորդային թվով այցելուներ է ունեցել

05 Սեպտեմբեր, 2019 14:45
Չեռնոբիլի գոտին ռեկորդային թվով այցելուներ է ունեցել

2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտին ռեկորդային թվով այցելուներ է ունեցել, գրում է Сегодня կայքը:

Այդ ժամանակաշրջանում արգելավայր է այցելել 74 671 մարդ, որոնցից 14 416-ը՝ օգոստոս ամսվա ընթացքում: Մեկուսացման գոտի ավելի մեծ քանակով զբոսաշրջիկներ են այցելում Ուկրաինայից, Միացյալ Թագավորությունից և Լեհաստանից:

Արգելավայրի աշխատակազմի ներկայացուցիչները զբոսաշրջային հոսքի ավելացումը կապում են HBO մալուխային հեռուստաալիքի կողմից հեռարձակվող «Չեռնոբիլ» անվանմամբ սերիալի հեռարձակման, ուկրաինական զբոսաշրջային գործակալությունների կողմից դեպի Չեռնոբիլ նոր ուղղությունների ձևավորման, ինչպես նաև Չեռնոբիլի արգելավայրի տարածք մուտք գործելու ընթացակարգի դյուրացման հետ:

«Չպետք է մոռանալ, որ Չեռնոբիլը զվարճանքների այգի չէ. այն տարածք է, որտեղ պետք է պահպանել անվտանգության հատուկ կանոններ»,- նշել է արգելավայրի տնօրենի օգնական Կիրիլ Գառնիկը:

Հուլիսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Չեռնոբիլի մեկուսացման գոտում գտնվելու կանոնները փոփոխության են ենթարկվել. արգելավայրը բացել է դռները զբոսաշրջիկների առջև, չեղարկվելու է տարածքում նկարահանումներ անելու արգելքը: Պլանավորման փուլի մեջ է տարածքում տնտեսական նախագծերի իրականացման ծրագիրը: Փաստաթղթի ստորագրման օրը շահագործման է հանձնվել նոր պաշտպանական սարկոֆագ կործանված №4 ռեակտորի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին