Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Բերքանուշ գյուղում. կա տուժած

05 Սեպտեմբեր, 2019 14:25
Հրդեհ Բերքանուշ գյուղում. կա տուժած

Սեպտեմբերի 5-ին` ժամը 09:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Լալայան փողոցի տներից մեկի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:50-ին, մարվել՝ 10:05-ին: Խորդանոցում այրվել են կենցաղային իրեր:

Տուժած Նունե Հ.-ն (ծնված 1969 թ.) հոսպիտալացվել է «Արտաշատի ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին