Կարևոր իրադարձություններ

Հայաստանը զբոսաշրջային վարկանշային աղյուսակում հետ է մնացել Ադրբեջանից և Վրաստանից

05 Սեպտեմբեր, 2019 14:14
Հայաստանը զբոսաշրջային վարկանշային աղյուսակում հետ է մնացել Ադրբեջանից և Վրաստանից

Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները կազմել են զբոսաշրջային ոլորտում The Travel and Tourism Competitiveness Index 2019-ի երկրների ցանկը, գրում է Rusarminfo-ն:

Հայաստանը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը՝  հանգրվանելով Ուկրաինայի և Ղազախստանի միջև: Վրաստանը և Ադրբեջանը զբաղեցրել են 68-րդ և 71-րդ հորիզոնականները, Ռուսաստանը 39-րդ հորիզոնականում է:

Աղյուսակի առաջին հորիզոնականում Իսպանիան է, նրան հաջորդում են Ֆրանսիան և Գերմանիան: Տասնյակում նաև հայտնվել են Ճապոնիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան:

Ամենից ոչ մրցակցային երկրներ են ճանաչվել Եմենը, Չադը և Լիբերիան:

 

Լրահոս

Դիտել ավելին