Կարևոր իրադարձություններ

Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել. ՔԿ-ն հերքում է. Armtimes.com

05 Սեպտեմբեր, 2019 13:25
Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել. ՔԿ-ն հերքում է. Armtimes.com

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Ավելի վաղ հայտնել էինք, որ նշանակվել է ծառայողական քննություն, այն դեռ ընթացքի մեջ է եւ ծառայողական քննության ավարտից հետո կկայացվի համապատասխան որոշում»,- հավելեց Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին